«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՈՒ եկավ հայրենիքը կրկեսի վերածելու ժամանակը

ՈՒ եկավ հայրենիքը կրկեսի վերածելու ժամանակը
29.10.2026 | 19:22

Մեկը կար՝ ասում էր. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:
Ասում էր, որովհետև աշխարհաքաղաքական պահը չէր հասունացել, ծաղրածուն փորձաշրջան ուներ անցնելու, գլխավոր կրկեսավարներն էլ «Ինքը ճիշտ էր, ես՝ սխալ» օպերացիան սկսելու հրահանգ դեռ չէին իջեցրել:
Աշխարհաքաղաքական պահը հասունացավ, ծաղրածուն փորձաշրջանը հաղթահարեց, ու եկավ հայրենիքը կրկեսի վերածելու ժամանակը:
Նյարդայինները կարող են լքել դահլիճը. ձրի զվարճացողների պակաս չի զգացվում:

Լիլի Մարտոյան
Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ